ՖՈՏՈ. Ինձ նման հարյուր հազարավոր մարդիկ են այսօր կամավորագրում. Եգոր Գլումով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռադիոհաղորդավար Գոռ Գրիգորյանը` Եգոր Գլումովը, որպես կամավոր սահման է մեկնելու: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ռադիոհաղորդավար Հակոբ Պապիկյանը` դիջեյ Ժակը:

«Մեր ավագ ընկեր, գործընկեր, ախպեր Գոռ Գրիգորյանը՝ որպես կամավորական, մեկնեց Արցախ: Ապրիլյանին էլ այնտեղ էր։ Բոլորս էլ, ըստ մեր ունակությունների ու բանակի անհրաժեշտության, պիտի կռվենք հանուն հայրենիքի:
Ընդհանրապես, Գոռի ՕԳԳ-ն Հայաստանի ու ամբողջ մարդկության համար անասելի բարձր է:

Պրն. մայոր, պատիվ ունեմ:
Աստված մեզ պահապան»,-մասնավորապես գրել է նա:

ArmLur.am-ի հետ զրույցում Ռադիոհաղորդավար  Եգոր Գլումովը հայտնեց, որ իր նման հարյուր հազարավոր մարդիկ են այսօր կամավորագրում, եւ ցանկություն ունեն լինեն սահմանին:

Հիշեցնենք, որ Գոռը դեռևս ապրիլյան պատերազմի ժամանակ կամավորագրվել էր և ռազմաճակատ մեկնել: Նա 90-ականներին ծառայել է սահմանապահ զորքերում, նաև` Պաշտպանության նախարարությունում: Գոռի հայրը նույնպես ժամանակին մասնակցել է Արցախյան պատերազմին:




Լրահոս