ՀՀ ֆինանսների նախարարությունը կառավարությանն է ներկայացրել «Հայաստանի 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Ըստ ֆինանսների նախարարության՝ իրականացվելիք միջոցառումների հիմնական նպատակը լինելու է տնտեսության մրցունակության եւ արտադրողականության աճը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի համախմբված բյուջեն գնահատվում է եկամուտների գծով 1 տրլն 718.8 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 1 տրլն 992.8 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 274.0 մլրդ դրամ: Իսկ, ահա, ՀՀ համայնքների 2021 թվականի բյուջեները գնահատվում են եկամուտների գծով 149.7 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 149.7 մլրդ դրամ: Նկատենք, որ 2020 թվականի մարտից Հայաստանում հաստատված կորոնավիրուսը մեծ վնասներ է հասցրել ՀՀ տնտեսությանը, եւ 2020 թվականի պետական բյուջեով հաստատված շատ չափանիշներ փոխվել են նաեւ տնտեսականի առումով: Սա արդեն 2021 թվականի համար նախատեսվածն է, որին պետք է ձգտեն հասնել իշխանությունները հաջորդ տարի: Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ օրենքի նախագիծը նախ պետք է հավանության արժանանա կառավարության կողմից, ապա ներկայացվի խորհրդարան, քննարկվի մշտական հանձնաժողովներում, ապա ընդունվի լիագումար նիստում։ Նախնական ժամկետը նոյեմբերն է։
Չափանիշներ են փոխվել. ինչի պետք է հասնի իշխանությունը հաջորդ տարի. «Ժողովուրդ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ