Հայկական բանակի զինվոր Դավիթ Գրիգորյանը մեր հողը մտած թուրք-ադրբեջանական ահաբեկչական հարձակումը հետ մղելիս ոչնչացրել է թշնամու 15 տանկ, 1 Հատուկ Մարտական Մեքենա և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոսի» կոչման։
Արցախի հերոսի մայրը՝ տիկին Սուսաննան, հայտնել էր, որ Դավիթի մասին ամենից լավ կպատմի նրա ամենամոտ ընկերը՝ Սարգիս Հակոբյանը, որովհետև Սարգիսն ու Դավիթը ընկերություն են անում ծնված օրվանից։ Միասին խաղացել են բակում, միասին գնացել են մանկապարտեզ, սովորել են նույն դասարանում, միասին են եղել նաև զինծառայության ժամանակ։ Սարգիս Հակոբյանը պատմում է հերոս ընկերոջ մասին:
Մանրամասները՝ տեսանյութում