Այսօր ադրբեջանական մամուլը հայտարարել է, որ վնասազերծել են Հայաստանի ազգային հերոս Ռուբեն Սանամյանին: Քիչ առաջ հենց ինքը՝ Սանամյանը դիմեց թշնամուն:
Հիշեցնենք, որ դեռևս հուլիսին Տավուշյան մարերի ժամանակ կապիտան Ռուբեն Սանամյանը կազմակերպել է «Անվախ» մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի բազմակի գրոհների կասեցումը։ Որպես հրամանատար՝ կապիտան Սանամյանը ճշգրիտ է վերլուծել հակառակորդի գործողությունները, գնահատել իրադրությունը, նախորոշել հնարավոր զարգացումները և դիրքի անձնակազմի հետ համատեղ ջանքերով անառիկ պահել «Անվախ» մարտական դիրքը: Սանամյանին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանգրով շնորհվել էր «Ազգային հերոսի» կոչում:
Մանրամասները՝ տեսանյութում