Արցախում սկսված պատերազմի առաջին օրերին Իրանի Իսլամական Հանրապետությունից եկող ուղերձները շատ բնական էին: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
«Ինչպես յուրաքանչյուր երկիր, Իրանի հայտարարությունը եւս դա է, որ պետք է դադարեցնել կրակը եւ նստել բանակցությունների սեղանին: Այնուհետև դրան հաջորդեց նաև կոչը, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում քննարկել են մի բանաձև, որը կարող էր ձեռնտու լինել երկու կողմերին էլ, այսինքն փորձեցին կողմերին նստեցնել բանակցությունների սեղանին», – նշեց իրանագետը:
Իսկանդարյանի խոսքով, սկզբնական շրջանում սրանք միայն կոչեր էին, որոնք հետագայում ավելի խստացան: «Ի վերջո կարելի է ասել, որ արդեն սպառնալիքի ձևով կոչեր հնչեցին, որ իրենք պատասխան կտան այն կողմից, որ կողմից իրենց տարածքի վրա հարվածներ կլինեն», – հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան