ԱԺ-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրա համյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  եւ  հոկտեմբերի 3-6-ի  ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի  որոշման նախագիծը: ԱԺ տասներորդ  նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 11 հարց: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 92 հարց, միջազգային 17 պայմանագիր: Չորրորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  եւ  հոկտեմբերի  3-6-ի    ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի  նախագիծը կհաստատվեն հոկտեմբերի 3¬ի ԱԺ նիստում: 




Լրահոս