ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կողմնորոշվեք՝ ո՞ւմ հետ եք դուք, մարդի՛կ. ՌԴ Դաշնային ժողովի անդամը դիմում է ՀՀ ղեկավարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի  Դաշնության Դաշնային ժողովի անվտանգության եւ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ, վետերան Ֆրանս Կլինցևիչն ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե իր համար անհասկանալի է պատերազմական այս իրավիճակում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը:  Պատերազմի վետերանը նկատում է՝ Հայաստանն անկախ պետություն է եւ Ռուսաստանի Դաշնությունը կարող է միջամտել եւ հակաահաբեկչական գործողություն իրականացնել միայն այն դեպքում, երբ Հայաստանից պաշտոնապես դիմում ունենա:

-Պարո՛ն Կլինցեւիչ, ինչպիսի՞ ելք եք տեսնում սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմից:

-Դուք ինքներդ էլ հասկանում եք, որ այս իրավիճակում կան երկրներ, ում հետ որպես պետություն հարաբերություններ ենք հաստատել դեռ սովետական ժամանակներից: Մենք հարաբերություններ ունենք երկու երկրների հետ էլ: Դա հարցի մի կողմն է, մյուս կողմն այն է, որ Ադրբեջանը ցանկանում է տարածքներն ազատագրել, իսկ այն որ Հայաստանի ղեկավարությունը խոսում է այն մարդկանց մասին, որոնք ապրում եւ պաշտպանում են հայրենիքը, դա էլ հարցի մյուս կողմն է եւ ավելի մարդկային ինձ համար: Դեռ Լենինի եւ Ստալինի ժամանակներից լուրջ սխալներ են թույլ տրվել եւ դրանք կապված են եղել Սովետական Միության քաղաքականության հետ, սակայն այն ժամանակ ոչ ոք չէր կարող ենթադրել, որ Սովետական Միությունը մի օր փլուզվելու է: Իսկ այն երկրները, որոնք այժմ Ռուսաստանի Դաշնության սահմանում կամ երկրների մոտ խնդիրներ են ստեղծում, չեն մտածում Հայաստանի կամ Ադրբեջանի մասին:

-Ո՞րը պետք է լինի այս հակամարտությունում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը:

-Ես ինքս այժմ չեմ հասկանում Հայաստանի ղեկավարության՝ երկու աթոռներին միաժամանակ նստելու քաղաքականությունը: Միաժամանակ երկու աթոռներին նստել չի կարելի, պետք է կողմնորոշվել՝ ո՞ւմ հետ եք դուք, մարդի՛կ: Դուք ՌԴ-ի հետ եք, թե Եվրոպայի, այն դեպքում, երբ պետք է մտածենք ժողովրդի մասին, այլ ոչ թե քաղաքական ուղղվածություն փոխենք: Եվ ես այս իրավիճակում սա ասում եմ ոչ թե որպես սենատոր կամ նախկին պատգամավոր, այլ պատերազմի վետերան եւ գիտեմ, թե ինչ է պատերազմը, որն է դրա հետևանքները եւ ինչպես կավարտվեն: Ռուսաստանի Դաշնությունն ու Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություններ են եւ պետք է, որպեսզի ղեկավարությունը դիմի Ռուսաստանին, կարծիք հայտնի, խնդրի, կամ ասի, թե ինչում պետք է կայանա օգնությունը: Մենք չենք կարող որևէ քայլ անել, եթե մեր օգնության կարիքը ոչ ոք չունի:

-Մասնագետները ընդգծում են, թե պետք է Լեռնային Ղարաբաղի երկինքը ոչ թռիչքային գոտի սահմանել: ՌԴ-ն կարո՞ղ է նման քայլի դիմել:

-Այդպիսի որոշումներ կայացնում է պետությունը, եւ Հայաստանը կախված չէ ՌԴ-ից: Ոչ թռիչքային գոտի հայտարարելու իրավունք այլ երկրներում մենք չունենք, մենք կարող ենք մեր սահմանից որևէ բան անել, բայց ուրիշ երկրի տարածքում՝ ոչ:

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց հակաահաբեկչական գործողություն իրականացնելու կարևորության մասին: Այդ մասով ի՞նչ կասեք:

-Դա շատ կարևոր բաղադրիչ է եւ գլխավոր ասպեկտներից մեկը, որով Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը պետք է դիմի ՌԴ-ին, ներկայացնի ապացույցներ, եւ ասի, որ մեր տարածք են մուտք գործել միջազգային ահաբեկիչներ եւ խնդրում ենք մեզ աջակցություն ցուցաբերել: Կարծում եմ՝ սա ճիշտ կլիներ, սակայն սա ասում եմ որպես ռազմի մարդ, այլ ոչ թե դիվանագետ:

-Իսկ որքանո՞վ է իրավիճակը փոխում Թուրքիայի մասնակցությունը:

-Իհարկե, Թուրքիային միջազգային պրովակատոր է: Ես ինքս չեմ թաքցնում եւ ասում եմ, որ նրանք ցանկանում են դոմինանտ լինել Կովկասում եւ կարծում եմ, եթե դա նրան թույլ տրվի, ապա Հայաստանը ֆիզիկապես այլևս չի լինի: Ահա թե ինչ կլինի Հայաստանի հետ: Նրանք ծրագրեր են կազմում, ցանկացած իրավունքի կանոնները խախտում: Թուրքիային կանգնեցնել կարելի է, սակայն չգիտեմ այլ տարբերակ: Փաշինյանը պետք է ոչ թե Եվրոպային դիմի, այլ ՌԴ-ին, դա իմ կարծիքն է՝ ռազմական գործողությունների վետերանի, որն ունի նաև քաղաքական փորձ: Հայաստանը պետք է դիմի ՌԴ-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս