Այսօր քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում Գերմանիայի դեսպանատան դիմաց. նրանք պահանջում են դատապարտել թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիան ընդդեմ Արցախի Հանրապետության:
Սակայն դեսպանատների արձագանքը քաղաքացիներին չի բավարարում։ Նրանցից մեկը բարձրաձայնեց.«Մեզ անընդհատ ասում են՝ մենք տեղյակ ենք, մենք տեղյակ ենք: Մենք գիտենք, որ դուք տեղյակ եք, դու 2016-ի ապրիլյան պատերազմից էլ էիք քաջ տեղյակ, բայց որեւէ տնտեսական կամ ռազմական պատժամիջոց Ադրբեջանի կամ Թուրքիայի նկատմամբ չեք իրականացրել»։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: