ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեռորիստներին հարվածելը համարվում է լեգիտիմ թիրախ. Էդմոն Մարուքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ ՌԴ-ն ունի պոզիտիվ պարտականություն՝ պարտադրելու հրադադարի պայմանավորվածության իրագործման համար: Իսկ թե ինչպես պետք է պարտադրի, Էդմոն Մարուքյանը նշեց, որ ինքը պարտադրելու մեջ նաև տեսնում է ուժի կիրառումը, որովհետև բոլոր իրավական հիմքերը կան ուժ կիրառելու:

«Խոսքը հակատեռորիստական գործողություն անելու մասին է: Գիտեք, որ տեռորիստներին հարվածելը համարվում է լեգիտիմ թիրախ, և այս առումով բոլոր իրավական հիմքերը ՌԴ կողմից վերջին 20 օրվա ընթացքում ձևավորված են, որ նման գործողություն իրականացվի: Հետևաբար, այդ ուղղությամբ նաև պետք է աշխատանք տարվի: Բայց իմ ակնկալիքը, եթե այսօր լինելու է հանդիպում, չնայած՝ եթե երկու նախարարները մեկնել են Մոսկվա, ուրեմն ինչ-որ բան լինելու է, պետք է այնպես լինի, որ անպայման ձեռք բերված պայմանավորվածությունը պահպանվի»,- նշեց Մարուքյանը:

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս