ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը. Ադամ Շիֆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը», – Թվիթերի իր էջում գրել է Ներկայացուցիչների տան հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը։

«Միացյալ Նահանգները չի կարող ոչինչ չանել, երբ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմում են Արցախի դեմ՝ սպանելով հարյուրավոր զինվորների ու քաղաքացիների և տեղահանելով տասնյակ հազարավոր մարդկանց», – նշեց Շիֆը:

Երեկ հարավային ուղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելիս գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել, հայտնում է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Նա այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր», – Ֆեյսբուքում գրել է Ստեփանյանը:

Հիշեցնենք՝ հայկական կողմը երեկ հաղորդել էր, որ հարավային ուղղությամբ ոչնչացվել է Ադրբեջանի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում և գերեվարվել ադրբեջանական զինուժի զինծառայող:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս