Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 973, մահվան՝ 18 նոր դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հոկտեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 973 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 78 810-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 1196 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հոկտեմբերի 26-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 339 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1535-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 254 է, ընդհանուր առողջացածներինը՝ 51 162, փաստացի բուժվողներինը՝ 26 113 (մեկ օրում ավելացել է 701-ով): Մեկ օրում արվել է 2201 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 379541 թեստ:




Լրահոս