Ի՞նչ է հանձնարարել Գագիկ Ծառուկյանը. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր կամավորական ջոկատներ կազմելու մասին։ «Փաստ» թերթի տեղեկություններով, արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ են արձագանքել Ծառուկյանի կոչին: Ընդ որում, մեր աղբյուրի փոխանցմամբ, կամավորագրվում են ոչ միայն ԲՀԿ-ականներ, այլեւ մեծ թվով անկուսակցականներ:

Ըստ մեր տեղեկությունների, ԲՀԿ ղեկավարն այս աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել է հատուկ շտաբ: Ծառուկյանը հանձնարարել է, որ բոլոր կամավորագրվածներին, որոնք կանցնեն համապատասխան զորավարժություններ եւ լիարժեք պատրաստ կլինեն մեկնել ռազմաճակատ, մեկնելուց առաջ պետք է ապահովել անհրաժեշտ բոլոր պարագաներով՝ սկսյալ հանդերձանքից մինչեւ առաջնագծում կարեւորություն ունեցող յուրաքանչյուր իր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս