Ճգնաժամի երկրորդ ալիք չի լինի. Նոբելյան դափնեկր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակակիր  Քրիսթոֆեր Անտոնիու Պիսարիդեսը համաշխարհային

տնտեսության ներկա զարգացումները ճգնաժամի երկրորդ ալիք անվանելը սխալ է համարում:

 Գիտնականի խոսքերով` մոլորակը մինչև այժմ

էլ դուրս չի եկել 2008թ ից սկսված տնտեսական ճգնաժամից: Փոխանցում է ԻՆՏԵՐՖԱՔՍ

գործակալությունը:  “Սա յուրօրինակ

ճգնաժամ էր, այն սկսվեց ֆինանսական սեկտորից և այժմ վերածվել է դոլարի հետ կապված

խնդրի, այլ ոչ թե ներդրումների պակասի, ինչպես լինում է սովորաբար”: Ըստ գիտնականի ԱՄՆ ի տնտեսությունը շարունակում է

առաջատարը մնալ, սակայն նրա վրա հույս դնել պետք չէ:  Ինչ վերաբերվում է եվրոյի խնդրին, ապա ըստ Անտոնիու

Պիսարիդեսի` սպասվում է եվրոյի ուժեղացում, իսկ հունական ճգնաժամը կմնա եվրոգոտու

շրջանակներում: 




Լրահոս