Իտալիայի
Կալաբրիա տարածաշրջանի
Չերկիարա դի Կալաբրիայի /Cerchiara di Calabria/ քաղաքային խորհուրդը
սեպտեմբերի 25-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ընթացիկ տարում սա Իտալիայի 6-րդ քաղաքն է, որ ճանաչել
է Հայոց
ցեղասպանության փաստը: ԱԳՆ մամուլի
և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, ապրիլին
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ միաձայն
որոշումներ էին կայացրել Իտալիայի
հետևյալ քաղաքային
խորհուրդները` Սան Ջորջոյի (Պադովայի
նահանգ), Բոլանոյի
(Սպեցիայի նահանգ),
Սերմիդեի (Մանտովայի
նահանգ) և Դորգալիի (Նուորոյի
նահանգ), Իզոլա
դել Լիրի
(Ֆրոսինոնե նահանգ): Այսպիսով, Իտալիայում
Ցեղասպանությունը ճանաչած
նահանգների /4/ և քաղաքների /59/ ընդհանուր
թիվը հասավ
63-ի: Հիշեցնենք,
որ Թուրքիան
ավանդաբար հերքում
է 20-րդ դարի սկզբին
շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային
ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին
է արձագանքում
այդ հարցում
Արևմուտքի քննադատությանը: Հայոց
ցեղասպանությունն արդեն
ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.),
Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.),
Ռուսաստանի Դաշնությունը
(1995թ.), Կանադան
(1996թ.), Հունաստանը
(1996թ.), Լիբանանը
(1997թ.), Բելգիան
(1998թ.), Իտալիան
(2000թ.), Վատիկան
(2000թ.), Ֆրանսիան
(2001թ.), Շվեյցարիան
(2003թ.), Սլովակիան
(2004թ.), Հոլանդիան
(2004թ.), Լեհաստան
(2005թ.), Գերմանիան
(2005թ.), Վենեսուելան
(2005թ.), Լիտվիան
(2005թ.), Չիլին
(2007թ.), Շվեդիան
(2010թ.):
Իտալական քաղաքը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ