Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 200 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները ”АК”, ”СВД”, ”Սև նետ”, ”Իստիգլալ”, ”ПК”, ”ДШК” զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 900 կրակոց: Բացի առաջնագծում տեղ գտած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից հակառակորդի օդային տարածքում նաև արձանագրվել են մարտական օդուժի ուսումնավարժական թռիչքներ: Չնայած ադրբեջանական կողմի դրսևորած այսօրինակ ակտիվությանը, ՊԲ ստորաբաժանումները ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն մարտական հերթապահություն իրականացրել ինչպես ցամաքում, այնպես էլ օդում:
Ադրբեջանը մարտական օդուժի ուսումնավարժական թռիչքներ են իրականացվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ