Պարույր Հայրիկյան. Մարգարյանը Քորչարյանի թույլտվությամբ էր միայն փռշտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անսպասելի էր, որ այդքան լուրջ վերլուծվեց Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունը, քանզի երկրորդ նախագահը միշտ էլ հարցազրույցներ տալիս էր, եւ միշտ էլ խոսվում էր նրա վերադարձի մասին,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ժառանգություն կուսակցության անդամ Ռուբեն Հակոբյանը:Հակոբյանի կարծիքով՝ անկախ նրանից Պուտինը կլինի Ռուսաստանի նախագահը, թե մեկ այլ անձ, Հայաստանի նկատմամաբ Ռուսաստանի վարած քաղաքականությունը չի փոխվի: Նրա ընդդիմախոս, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն էլ նշեց, թե իրեն չի հետաքրքրում, թե ով ում դեմ է, նա կարեւորում է այդ մարդու քաղաքականությունը: Հայրիկյանը նկատեց, որ մեզանում քաղաքական գործիչները քաղաքականապես ձախողվելուց հետո մի քանի տարի քնում-հանգստանում են եւ հետո նորից գալիս են ասպարեզ: Որպես օրինակ նա բերեց Կարեն Դեմիրճյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը:Հայրիկյանը նաեւ հիշեց, թե ինչպես է Քոչարյանը փակել ԱԻՄ-ի գրասենյակները. “Ճիշտ է՝ նա ասում էր, որ Անդրանիկ Մարգարյանն է արել, բայց Մարգարյանն առանց Քոչարյանի թույլտվության չէր էլ փռշտում”:




Լրահոս