SOS-ը 105 տարեկան է: 1906թ. հոկտեմբերի 3-ին աշխարհի 29 երկրների
ներկայացուցիչներ Բեռլինում կայացած Ծովային համաժողովում հաստատեցին ծովային
աղետի SOS միասնական խորհրդանշանը: Մինչև այդ կիրառվել է CQD տառակապակցությունը: Այն
նշանակում էր «Շուտ եկեք, վտանգ է»` Come Quick, Danger: Քանի որ այդ
տառակապակցությունը տարբեր լեզուների պարագայում Մորզեի այբուբենով տարբեր էր,
թյուրիմացություններից խուսափելու համար այն փոխարինվեց SOS-ով: 1999-ի փետրվարի
1-ից որպես աղետի ազդանշան կիրառվում է ավտոմատ` GMDSS համակարգը: Սակայն SOS
ազդանշանը նախկինի նման շարունակում է կիրառելի մնալ:
SOS-ը 105 տարեկան է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ