Սերժ սարգսյանն այցելել է ՉԺՀ դեսպանատուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 62-րդ տարեդարձի կապակցությամբ, այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն:  Հանրապետության ղեկավարը տոնի  կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիան Չանչունին  և  դեսպանատան անձնակազմին, բարեմաղթանքներ հղել նրանց և ի դեմս նրանց` Չինաստանի ամբողջ ժողովրդին: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՉԺՀ-ի հետ հարաբերություններն ու շահագրգռված է դրանց հետագա խորացմամբ: Դեսպան Թիան Չանչունը և ՀՀ նախագահը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման, Հայաստանում չինական ընկերությունների կողմից ներդրումներ կատարելու հետաքրքրվածության հետ կապված հարցեր: ՉԺՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Նախագահին` դեսպանատուն կատարած այցի և  ջերմ բարեմաղթանքների համար:




Լրահոս