ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Խոզի բդի սիրտ չունեն». ինչ է կատարվում Գումի շուկայում 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Ամանորին 28 օր է մնացել, սակայն մսավաճառները դժգոհ են առեւտրի ծավալներից: ԳՈՒՄ-ի շուկայում մսի վաճառքով զբաղվողները ArmLur.am-ի հետ զրույցում նշեցին, որ մարդիկ ոչ սիրտ ունեն, ոչ էլ՝ խոզի բդի տրամադրություն: Մինչդեռ նախորդ տարիներին խոզի բդի առեւտուրը սկսում էր դեռ նոյեմբերի կեսերից:

Զրույցի ընթացքում մսավաճառները նշեցին, որ մսամթերքը բավականին էժանացել է. պահանջարկ չկա, իսկ մսամթերք սպառող սննդի օբյեկտները տարվա մեծ մասը չեն աշխատել:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս