ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե վաղը հրապարակվելու է 16 կուսակցությունների ճանապարհային քարտեզը, որտեղ կներկայացնեն իրենց հետագա անելիքները եւ պայքարի այն ձեւը, որ լինելու է դեկտեմբերի 5-ին, երբ կկայանա հանրահավաք Ազատության հրապարակում:
«Մի փոքր էլ սպասեք, վաղվա մեջ կլինի հայտարարություն եւ վճռական գործողություններ կլինեն այդ հանրահավաքին: Նիկոլ Փաշինյանը պատերազմի հրձիգ է, նա պետք է հեռանա», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան