Բահրեյնի արքայադուստր Նուր բինթ Իբրահիմ Ալ-Խալիֆան, հնարավոր է, մասնակցել է հակակառավարական ցույցերի ժամանակ ձերբակալված բժիշկների կտտանքներին,- գրում է The Times-ը: Բժիշկների խոսքերով` հարցաքննության ընթացքում իրենց ծեծել է ռետինե մահակներով եւ այլ կտտանքների ենթարկել` փորձելով ստիպել իրենց խոստովանել: Ձերբակալվածների մեծ մասը Մանամայի կենտրոնի հիվանդանոցներից մեկի բժիշկներն են, որոնց մեղադրել են հակակառավարական ցույցերին մասնակցելու եւ վիրավորներին օգնություն ցուցաբերելու մեջ: Բահրեյնի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչը չի մեկնաբանել արքայադստեր հասցեին հնչած մեղադրանքները:
Բահրեյնի արքայադուստրը մեղադրվում է կտտանքների մեջ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ