Ռուսաստանցի խաղաղապահները շարունակել են ինժեներական հետախուզությունն ու ականազերծումը Լեռնային Ղարաբաղի Շուշի-Լիսոգոր ճանապարհի երկայնքով՝ էլեկտրահաղորդման աշտարակների հարակից տարածքի շուրջ:
Մաքրվել է 4,8 հա տարածք և 2,5 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացվել է 35 պայթյունավտանգ առարկա:
Ընդհանուր առմամբ՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում աշխատող ինժեներական ստորաբաժանումները մաքրել են գրեթե 50 հա տեղանք, 17 կմ ճանապարհ, հայտնաբերել և վնասազերծել շուրջ 1150 պայթյունավտանգ առարկա:
Մանրամասները՝ տեսանյութում