Սեւանա լիճ է բաց թողնվել շուրջ 4700 հատ ամառային իշխանի մանրաձուկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը Գեղարքունիքի մարզում մասնակցեց «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից պետական միջոցների հաշվին աճեցված շուրջ 108 գրամ միջին քաշով 4700 հատ ամառային իշխանի մանրաձկան հերթական խմբաքանակի՝ բացթողնման աշխատանքներին:

Մանրաձկների բաց թողումը կատարվեց Սեւանա լճի ափամարձ հատվածում՝ «Սեւան Ակվա» ՓԲԸ պատկանող ցանցավանդակային տնտեսության տարածքի հարակից հատվածում:

2020 թվականների ընթացքում Սեւանա լճում եւ դրա ավազանին պատկանող, Սեւանի իշխանի հիմնական ձվադրավայր հանդիսացող գետեր ընդհանուր առմամբ բաց է թողնվել 625,109 հատ Սեւանի իշխանի տարբեր չափի մանրաձկներ (1.64 – 112 գրամ), որից 592,433 կազմել է Գեղարքունին, իսկ 32,676 Ամառային իշխանը:

Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սեւանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սեւանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։




Լրահոս