![](https://armlur.am/wp-content/uploads/2020/12/131213515_437105140626908_7911507371854584516_n.jpg)
Դեկտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 149120 դեպք, որոնցից 127452-ն` առողջացած, 2529-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18513 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 551637 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 1905 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 438 նոր դեպք: Ունենք 1486 առողջացած և 26 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 626 է: