![](https://armlur.am/wp-content/uploads/2020/12/131926723_1071127573400671_6301629446468679113_n.jpg)
Սյունիքի մարզի Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը տեսաուղերձ է հղել՝ կոչ անելով կամավորներին առավոտյան ժամը 10:00-ին զենքով ներկայանալ Շուռնուխ՝ գյուղը ադրբեջանա-թուրքական զավթիչներից պաշտպանելու համար: «90-ականներին Շուռնուխից է սկսվել, հիմա էլ Շուռնուխի հարցն է: Խնդրում եմ, բոլորիդ կոչ եմ անում ժամը 10:00-ին զենքով լինել Շուռնուխում` մեր պոստերը պահելու համար: Եկեք միացեք մեզ, մեր հողերը պահենք, հետո ուշ կլինի», ասել է նա:
Այսպես կոչված սահմանազատման գործընթացում հայկական շատ բնակավայրեր դառնում են սահմանամերձ, կորցնելով նաեւ կենսապահովման ռեսուրսներ՝ հող, արոտավայրեր եւ այլն: Միեւնույն ժամանակ, այդ բնակավայրերի բնակիչները տեւական ժամանակ իրենց միջոցներով են կազմակերպում պաշտպանությունը՝ իրենց կյանքի, ինչքի:
Նկատի առնելով ստեղծված իրավիճակը, հատկապես Սյունիքի մարզում պետք է զինել բնակչությանը եւ ապահովել այլ միջոցներով: Զինված բնակչությունը նոր ժամանակներում լուրջ գործոն է: