Armlur.am-ն արդեն մի քանի օր ահազանգեր է ստանում այն մասին, որ կրկին քաղաքացիներն իրենց բնակավայրերում ծանուցագրեր են ստանում զինկոմիսարիանտներ ներկայանալու համար: Ըստ մեզ զանգահարած քաղաքացիների` իրենց չեն տեղեկացնում, թե ինչի համար են իրենք հրավիրվում զինկոմիսարիատ այն դեպքում, երբ արդեն Հայաստանում պատերազմն ավարտվել է: Ի դեպ, մեզ զանգահարած քաղաքացիները նշում էին, որ փաստորեն, ովքեր տարիներ առաջ գումարներ են տվել, ինչի համար խուսափել են հայոց բանակում ծառայելուց ու պատերազմի ողջ օրերին հանգիստ նստել են իրնց տներում, իսկ ովքեր որ ծառայել են բանակում, պետք է կրկին գնան ու իրենց ծառայությունը մատուցեն բանակին:
Ինչեւէ, մեր աղբյուրները փոխանցում են, որ Հայաստանում դեռեւս չեղարկված չէ ռազմական դրությունը, ինչի պատճառով էլ նաեւ շարունակվում է պահպանվել մասնակի զորահավաքը: Այդ ամենով պայմանավորված հայրենի իշխանությունների ներկայացուցիչներին, ի դեմս հայանքապետերի, Երեւանի վարչական շրջանի ղեկավարների հանձնարարված է կրկին ծանուցագրեր ուղարկել քաղաքացիներին ու հորդորել ներկայանալ զորահավաքի: Ու այս օրերին, ըստ մեր տեղեկությունների, տվյալ պաշտոնյանները լծվել են այդ աշխատանքին ու ծանուցագրեր են ուղարկում քաղաքացիների բնակարաններ:
Մենք բարձրացված հարցերի հետ կապված հարցում ենք ուղղարկել ՀՀ Պաշտպանության նախարորությանը՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչու է կրկին ՀՀ-ում զորահավաք իրականցվում: Մեզ խոստացել են գրավոր ուղարկված հարցերին պատասխանել, այն լինելու դեպքում կհրապարակենք նաեւ պաշտոնական տեղեկատվությունը:
Մանրամասնեևրը՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան