Ադրբեջանը Ռուսաստանի հետ կփակի ցամաքային սահմանը մինչև 2021 թվականի մարտի 1-ը ՝ երկու երկրներում COVID-19 դեպքերի աճի պատճառով: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է հայտնել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը:
«Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճի, ինչպես նաև Ադրբեջանում կարանտինային խիստ ռեժիմի ներդրման կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջեւ ցամաքային պետական սահմանը քաղաքացիների անցման համար կփակվի մինչև 2021 թվականի մարտի 1-ը»,-ասել են դեսպանատնից: