Ռուստամ Բադասյանի հրամանով Գրիգոր Արշակյանը 2020 թվականի դեկտեմբերի 18-ից նշանակվել է «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն։
Նշանակման համար, ի թիվս այլնի, հիմք է հանդիսացել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 15-ի N 5 որոշման եզրակացությունը։