Ֆրանսիայի Օ դը-Սեն դեպարտամենտը բանաձև է ընդունել Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի ԱԳՆ-ից տեղեկացնում են ,որ Ֆրանսիայի Օ-դը—Սեն դեպարտամենտը բանաձև է ընդունել Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության և պատերազմական հանցագործությունների վերաբերյալ միջազգային հետաքննություն սկսելու պահանջի մասին:

«Բանաձևում, մասնավորապես, նշված է, որ հիմք ընդունելով 2020 թ. նոյեմբերի 25-ին Սենատում և դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևերը, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհուրդը Հանրապետության Նախագահին և Կառավարությանն է դիմում կոչով՝ առ այն, որ Ֆրանսիան ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Ֆրանսիան պահանջի միջազգային հետաքննություն իրականացնել 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկիզբ առած զինված հակամարտության ընթացքում կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ»:




Լրահոս