Հայաստանում դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 240 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 154065 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 567755 վերջին մեկ օրում` 1009 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 17579 պացիենտ. մեկ օրում նվազել է 432-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 133176 անձ` վերջին մեկ օրում 644 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 2656 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 654 է: