![](https://armlur.am/wp-content/uploads/2020/12/arush-arushanyan-e1608492518895.jpg)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին ձերբակալելու օրինաչափության հարցով միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով:
Առուշանյանը իրեն առաջդարված մեղադրանքը չի ընդունում։