ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում. բախվել են Երեւանի բնակիչներ 25-ամյա Էդգար Պողոսյանի վարած Mercedes մակնիշի եւ 35-ամյա Սյուզաննա Հարությունյանի վարած Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան. բախման հետեւանքով «յաշիկը» կողաշրջվել է։

 

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ չափանիշներ են հաշվի առնվում վարկ տրամադրելիս: Արդյոք այդ չափանիշների առկայության դեպքում բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավո՞ր է դիմողի հետ կնքել վարկային պայմանագիր:

Համլետ Հարությունյան (46 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ վարկային պայմանագիրը չի հանդիսանում հրապարակային պայմանագիր, հետեւաբար` վարկատուն ինքն է ազատորեն որոշում՝ ում հետ կնքել վարկային պայմանագիր, ում հետ` ոչ: Այսինքն` բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը, գնահատելով վարկը մարելու հաճախորդի հնարավորությունը, ինքն է որոշում կնքել՝ վարկային պայմանագիր, թե ոչ:

Վարկունակությունը գնահատելու նպատակով կարող են հաշվի առնվել հետեւյալ հանգամանքները՝

աշխատավարձի եւ այլ եկամուտների առկայությունը,

վարկային պատմությունը,

անշարժ եւ այլ գույքի առկայությունը,

երաշխավորների առկայությունը,

տարիքը,

այլ հանգամանքներ:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վարկային բյուրոն չպետք է ներառի վարկային զեկույցում վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն: Հինգ տարին ավարտվելուց հետո նշված տեղեկատվությունը արխիվացվում է («Վարկային տեղեկատվության շրջանառության եվ վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետի):

 

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ ինչ արտոնություններ ունեն հաշմանդամները:

Սիրան Պողոսյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ հաշմանդամություն ունեցող անձինք՝

ընդգրկված են բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում եւ կարող են օգտվել սահմանված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու արտոնություններից,

ընդգրկված են անվճար եւ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի ցանկում։ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք ունեն օգտվել անվճար դեղեր ձեռք բերելու արտոնությունից, իսկ 3-րդ խմբի հաշմանդամություն ուեցող անձինք՝ 50% զեղչով, եթե չեն օգտվում ավելի արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքից,

ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող եւ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձինք ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում,

1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք ունեն անվճար էլեկտրատրանսպորտից օգտվելու իրավունք,

իրավունք ունեն ստանալու աջակցող միջոցներ՝ պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, վերականգնման տեխնիկական եւ այլ օժանդակ միջոցներ՝ համապատասխան վերականգնողական անհատական ծրագրին, պետական հավաստագրի հիման վրա։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշմանդամությունը սահմանվում է մեկ տարի ժամկետով, երկու տարի ժամկետով, մինչեւ 18 տարին լրանալը եւ անժամկետ:




Լրահոս