Կառավարության նիստում այսօր զեկուցվող հարցերի շրջանակներում ընդգրկված էր Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամանորյա աջակցության միջոցառումը հաստատելու մասին հարցը:
Միջոցառման նպատակն է՝ Ամանորի կապակցությամբ սոցիալական աջակցություն տրամադրել 2015 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված՝ 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ Արցախում հաշվառված երեխաներին։
Սույն միջոցառման շահառու է հանդիսանում 2015 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված՝ 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ Արցախում հաշվառված երեխան (այսուհետ՝ շահառու)։
Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական աջակցության ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 20000 դրամի չափով։
Մանրամասները՝ տեսանյութում