ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատերազմի մասնակիցների տուգանքները կհամաներվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անհայտ բացակայող ճանաչվելու համար պետք է, որ մի տարի նրա մասին տեղեկություն չլինի, սակայն հիմա այդ ժամկետը կրճատում ենք՝ դարձնելով երեք ամիս եւ հետադարձ ուժով տարածում ենք այն: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա նշեց, թե անհայտ ճանաչված լինելու հիմքով հարազատները կարող են հատուցում ստանալ:

Կառավարության նիստում նաեւ ՀՀ ոստիկանապետը նշեց տեսանկարահանման սարքերով առաջացած տուգանքների մասին: Որոշում կայացվեց համաներում կիրառել առաջացած տուգանքների վրա: Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե այսպիսի որոշում են կայացրել՝ ելնելով օրեր առաջ իրեն բարձրացրած հարցից:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս