«Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախմբի քարտուղար Վահե Գրիգորյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է ԱԺ–ում փորձագետի պաշտոնից։ Այս մասին նա գրել է իր էջում։
«Սեփական դիմումիս հիման վրա ազատվել եմ ՀՀ Ազգային Ժողովում մասնագիտական աշխատանքից:
Կվերադառնամ պետական ծառայության միայն այն ժամանակ, երբ պետությունը կծառայի բացառապես Հայ Ազգին եւ պետական շահին:
Շնորհակալություն»,- գրել է նա։