Երևանի մետրոպոլիտենում երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի մետրոպոլիտենում հունվարի 8-ի, ժամը 20:51-ի դրությամբ երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է։ Այս մասին տեղեկացնում է Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Երևանի մետրոպոլիտենում հունվարի 8-ին գրանցվել էր տեխնիկական խափանում, որից հետո ժամը 19:45-ից մետրոպոլիտենն աշխատում էր մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ՝ «Գարեգին Նժդեհ» – «Սասունցի Դավիթ» ուղեհատվածում:




Լրահոս