![](https://armlur.am/wp-content/uploads/2021/01/137566770_746508889404210_3598885412380129313_n.jpg)
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնեց, թե Հայաստանում նկատվում է համավարակի իրավիճակի կայունացում: «Չպետք է մոռանալ, որ Ամանորյա օրերին շփումներ են եղել եւ կանխատեսվում է, որ առաջիկա օրերին աշխուժացում կունենանք: Մենք ունենք թեստերի բավարար քանակություն, սակայն թվերի քչացման հետ կապված դիմելիությունն է նվազել և այդ պատճառով էլ թեստերն են քիչ կատարվում», – նշեց նա:
Նա նաև հավելեց, թե կարող ենք աշխուժացում ունենալ կապված ուսումնական պրոցեսների վերսկսման հետ:
Մանրամասները՝ տեսանյութում