Ֆրանսիան խստացնում է երկիր մուտք գործելու կանոնները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիան հունվարի 18-ից խստացնում է երկիր մուտք գործելու կանոնները, ինչպես նաև վերահսկողությունը սահմաններին:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այժմ ոչ Եվրամիության տարածքից երկիր ժամանողները ստիպված կլինեն մեկշաբաթյա կարանտին անցնել: Բացի այդ, հունվարի 16-ին Ֆրանսիայի ողջ տարածքում պարետային ժամ է սահմանվում, որը կգործի 18:00-ից:

Ավելի վաղ երկրի վարչապետ Ժան Կաստեքսը հայտարարել էր, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը երկրում մտահոգիչ է: Ներկա պահին երկրում օրական մոտ 16 000 վարակման նոր դեպք է հայտնաբերվում, որոնցից 200-300-ը՝ «բրիտանական» շտամով:

Հունվարի 1-ից Ֆրանսիայի 15 վարչական շրջաններում խստացրել են սահմանափակումները՝ պայմանավորված կորոնավիրուսի արագ տարածմամբ: Երկրում մինչ օրս արձանագրվել է վարակման ավելի քան 2,8 մլն դեպք, որից ավելի քան 69 հազարը՝ մահվան ելքով:




Լրահոս