ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ ռազմագերիների վերադարձի հարցը՝ ԵԽԽՎ-ում. ովքեր են մասնակցում հայկական կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որը Կովիդի համավարակից հետո առաջին անգամ է գումարվում հիբրիդ տարբերակով: Կարևոր քննարկումներն առջևում են»,- այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ խորհրդարանական ընդդիմությունից նիստի աշխատանքներին մասնակցում է հենց Էդմոն Մարուքյանը եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Նշենք, որ  ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունն ունի հետևյալ կազմը. Ռուբեն Ռուբինյան, Նաիրա Զոհրաբյան, Հովհաննես Իգիթյան, Էդմոն Մարուքյան եւ փոխարինող անդամներ Սոս Ավետիսյան, Տաթևիկ Հայրապետյան, Միքայել Մելքումյան եւ Վլադիմիր Վարդանյան:

Վեհաժողովը կքննարկի COVID-19 պատվաստանյութերի էթիկական, իրավական և գործնական նկատառումները:

Վեհաժողովին ներկայացվել է նաև ընթացիկ հարցերի բանավեճի երեք դիմումներ՝

– «Ուկրաինայում ռուսերեն և այլ ազգային փոքրամասնությունների լեզուների արգելում»

– «Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ ռազմագերիների և այլ գերիների հայրենադարձության անհիմն ձգձգումը` որպես Մարդու իրավունքների եվրոպական միջազգային ստանդարտների խախտում»

– «Ղրիմի ժամանակավոր գրավված Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում մարդու իրավունքների փաստացի իրավիճակը՝ «Կովիդ -19» համաճարակների ժամանակ»:

Նստաշրջանի ընթացքում վեհաժողովը կընտրի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալին, վեհաժողովի գլխավոր քարտուղարին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հունաստանի և Շվեյցարիայի դատավորներին: Այս ընտրություններն անցկացվելու են անհատական էլեկտրոնային քվեարկությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ն.Հ.




Լրահոս