Թերթն ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությանն ուղղված նամակով խնդրել էր ներկայացնել 2011թ. ընթացքում պատգամավորական գործուղումների ցանկը: Դրա ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ մոտ մեկ տասնամյակ պատգամավորներ` հիմնականում տարբեր պատվիրակությունների ղեկավարներն ու անդամները, անցած 11 ամիսների ընթացքում գրեթե այդքան անգամ գործուղվել են արտերկիր: ԱԺ ամենաշատ շրջագայած պատգամավորներն են` Դավիթ Հարությունյանը, Հերմինե Նաղդալյանը, Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամայանը և այլք: Նշենք, որ եվրոպական որևէ երկիր մեկնելու մեկ ուղղության համար ՀՀ պետբյուջեյից որպես ճանապարհածախս` օրապահիկ-գիշերավարձով, միջինը մոտ 3 հազար եվրո է դուրս գրվում: Բայց պատգամավորները շարունակում են դժգոհել, որ նախարարները կառավարության հաշվին արտերկրում ավելի ճոխ են ապրում, և պահանջում են ավելացնել իրենց օրապահիկները: