ԵՐԴՎԵԼ ԷՐ ԹՈՒՐՔ ԳԵՐԻ ՎԵՐՑՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժանտ Հովհաննես Մարուքյանը (Հովոն) ծառայել է Հադրութում, պատերազմի առաջին իսկ օրվանից խիզախորեն կռվել է նենգ թշամու դեմ։ Մասնակցել է Հադրութի, Քարին տակի եւ Շուշիի պաշտպանությանը, սակայն Շուշիի համար մղվող մարտերից մեկի ժամանակ նոյեմբերի 7-ին հերոսաբար ընկել է՝ փրկելով շուրջ 102 զինծառայողի կյանք։

ArmLur.am-ն այցելել է մերօրյա հերոսի հարազատներին, զրուցել է Հովոյի հերոսածին մոր՝ Մարգարիտա Ջավադյանի եւ նրա ավագ եղբոր՝ Մկրտիչ Մարուքյանի հետ։
Հերոսի մոր խոսքով՝ Հովհաննեսը դեռ մանկուց աչքի էր ընկնում իր աշխույժ, չարաճճի, միեւնույն ժամանակ շատ հոգատար բնավորությամբ։
,Հովհաննեսս յուրահատուկ անձնավորություն էր, յուրահատուկ մարդ էր, եւ այնպես չէ, որ իմ որդին է, դրա համար եմ այս խոսքերն ասում։ Հովհաննեսս մեծ եւ փոքր ճանաչող մարդ էր, բոլորի կողմից սիրված, շատ կատակասեր, չարաճճի, իմաստուն չար էր եւ միշտ աչքի էր ընկնում իր այդ տեսակով։ Ինչ անում էր, ինչ խոսում էր, այնքան համով էր անում, որ մոռանում էիր, թե դրանից առաջ ինչ է արել։ Հովոն շատ ընկերասեր, շատ նվիրված էր, մի կտոր հացը բոլորի հետ կիսում էր։ Իր մարտական ընկերների պատմելով՝ շատ հոգատար սերժանտ է եղել, շատ ուշադիր է եղել իր զինվորների նկատմամբ։ Փրկել է ավելի քան 102 զինվորի կյանք, դուրս է բերել վիրավոր զինվորների, ոչ մեկին մենակ չի թողել, ոչ մեկին չի լքել։ Ամեն անգամ, երբ խոսում էի հետը, ասում էր. ,Մա՛մ ջան, դու պի՛նդ մնա, մա՛մ ջան, ուժեղ եղի՛ր, մինչեւ ավարտվի պատերազմըե։ Այնքան խիզախ էր խոսում, այնպես էր դուխ տալիս, որ մի վայրկյան չեմ մտածել, որ Հովոյիս հետ կարող է նման բան պատահել։ Ես ուզում եմ, որ փոքրից մինչեւ մեծ հասկանան եւ իրենց երեխաներին այդպես դաստիարակեն, որ չմոռանան մեր նահատակված զինվորներին, թե իրենց կյանքի գնով ինչպես են կյանք պարգեւել մեզե,- հուզմունքը խեղդելով կոկորդում՝ պատմում է մայրը։
Հովհաննեսի եղբայրը՝ Մկրտիչը, մեզ հետ զրույցում չի կարողանում արցունքները թաքցնել, երբ պատմում է եղբոր ամուր, պինդ, լավատես տեսակի մասին։ Պատերազմի դաշտում, ընկերների պատմելով, Հովհաննեսը երդվել է, որ զոհված ընկերների համար պետք է թուրք գերի վերցներ եւ մեջքին Մարուքյան փորագրեր, իսկ հիմա եղբոր գերեզմանին Մկրտիչն է երդվել իրականացնել նրա այդ ցանկությունը։ Մկրտիչը վերջին անգամ, երբ զրուցել է եղբոր հետ, նա հայտնել է, որ իրեն տանում են Շուշի. հիշում է՝ այդ օրը նրա ձայնի մեջ տագնապ, անհանգստություն կար։
,Հովոն ամեն բնագավառի մարդկանց հետ կարողանում էր շփվել, երազում էր տարբեր բիզնեսներ ունենալու մասին։ Երբ իմացա, որ կռիվ է սկսվել, զանգեցի, ասաց. ,Մնա՛ մամայի մոտ, մենակ չթողնես մամային, հանկարծ չգասե։ Գնացի, բայց իրեն չտեսա, հետ եկանք, էլի տեղս չէի գտնում։ Շատ ուրիշ էր, ինքն իմ մեծ ախպերն էր, ոչ թե փոքրը, չեմ ամաչի՝ ասեմ, որ ես իրա նման խիզախ չեմ, ինքն ուրիշ հոգի, ուրիշ սիրտ ուներ։ Երբ վերջին անգամ խոսեցի հետը, ասաց՝ իրեն տանում են Շուշի, ասացի՝ լավ չի, ապե՛ր, Շուշին ավելի անվտանգ է, անառիկ բերդ է, հաստատ այնտեղ չեն հասնի, ասաց՝ հա, ապեր, բայց զգում էի, որ ձայնի մեջ մի տեսակ անհանգստություն կա, տագնապ կա, որը ուզում էր թաքցնել։ Հետո զանգեցի, էլի մի քանի բառ խոսեցինք, մաման անհանգիստ էր, ասաց. ,Մի հատ էլ զանգի, Հովոյի ձայնը լսենքե. զանգեցի, արդեն չէր պատասխանում, հետո իմացանք, որ զոհվել էե,- պատմում է եղբայրը։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԱԼՅՈՆԱ ԱՊԻՆԱՆ՝ ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ
Ուկրաինայի մշակույթի նախարարությունը ռուս երգչուհիներ Ալյոնա Ապինային եւ Յուլյա Գլեբովային ներառել է արվեստի գործիչների սեւ ցուցակում, որոնք սպառնալիք են երկրի անվտանգությանը. հայտնում է ,ՌԻԱ Նովոստինե։
Ապինայի խոսքով՝ ինքը տեղյակ է մուտքի արգելքի մասին, սակայն չէր էլ պատրաստվում Ուկրաինա մեկնել։ Հայտնի չէ, թե ինչու են նրան սեւ ցուցակում ներառել։ ,Ինձ համար լիովին միեւնույնն էե,- ընդգծել է նա։
Երգչուհիներին ցանկում ներառելու պահանջ եղել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունից։ ,Հունվարի 22-ի համապատասխան հրամանագրերով՝ ռուս արտիստները ներառվել են ցանկումե,- ասված է Մշակույթի նախարարության հրապարակման մեջ։
2015թ.-ին Ուկրաինայի մշակույթի նախարարությունը կազմել է արտիստների եւ մշակույթի այլ գործիչների ցանկ, որոնք, իբրեւ, սպառնում են երկրի անվտանգությանը։ Դրանում ներառված են եղել Օլեգ Գոզմանովը, Սերգեյ Պենկինը, Վալերիան, Ալեքսանդր Ռոզենբաումը եւ Յուլյա Չիչերինան։ Այս պահին ցանկում 159 անուն է ներառված։

 

 

ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է  ԲԱԺԱՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան հայտարարել է ամուսնուց՝ Ալեքսանդր Պլակսինից բաժանվելու ու նրանից ունեցվածքը, որին նա հավակնում է, պայքարելով ձեռք բերելու ծրագրերի մասին։
,Նա 30 տարի օգտագործել է ինձ։ Ապրել է իմ հաշվին, իսկ հիմա ցանկանում է ամեն ինչ կիսելե,- ,Ձօ վպ տՏՉպՐՌՔՖ!ե հաղորդման եթերում հայտարարել է նա։
Ուսպենսկայայի խոսքով՝ հենց ամուսնությունը լուծելու մասին հայտարարությունը ներկայացվի, անմիջապես կսկսի պայքար ունեցվածքի համար։ Նա ամուսնու հետ պետք է կիսի ավելի քան 74 մլն ռուբլի արժողությամբ անշարժ գույքն ԱՄՆ-ում եւ մերձմոսկովյան առանձնատունը, որը գործակալները գնահատում են 150 մլն ռուբլի։
Քանի որ Ուսպենսկայան ամուսնացել է ԱՄՆ-ում, ամենայն հավանականությամբ, դատական նիստերը կանցկացվեն Լոս Անջելեսում։ Ընդ որում, Կալիֆոռնիայի օրենքներով՝ ամուսնալուծության դեպքում ամբողջ ունեցվածքն ու վաստակած միջոցները, ինչպես նաեւ պարտքերն ամուսինների միջեւ կիսվում են հավասար։
Ուսպենսկայան այժմ զղջում է, որ 30 տարի առաջ ամուսնու հետ ամուսնական պայմանագիր չի կնքել։ Փաստաբան Սերգեյ Ֆեդորովի խոսքով՝ պայմանագրի բացակայությունը լրջորեն կվնասի աստղի գրպանի պարունակությանը։ Նա հաշվել է, որ միայն իրավաբանների ծառայությունների համար Ուսպենսկայան տարվա ընթացքում ավելի քան յոթ մլն ռուբլի կծախսի։ Ամուսնալուծության գործընթացն իր հերթին կարող է շատ երկար տեւել։

 

 

 

ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈԽԱՆԱԿՎԵԼ
Իտալական ,Ռոմաե-ն եւ ,Ինտերե-ը կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով: ,Ռոմաե-ից կարող է հեռանալ Բոսնիա եւ Հերցեգովինիայի ազգային ընտրանու հարձակվող Էդին Ջեկոն, որը, հնարավոր է, միանա ,Ինտերե-ին: Միլանից մայրաքաղաք կարող է տեղափոխվել Կրիստինա Էրիկսենը: Տեղափոխությունը կարող է կայանալ վարձակալության սկզբունքով: Ջեկոն տարաձայնություններ ուներ ,Ռոմաե-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի հետ, ինչը մեծացնում է հավանականությունը, որ հարձակվողը կարող է հեռանալ:

 

 

 

ԾԱՆՐ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ
Կատալոնական ,Բարսելոնանե ներկայացրել է տարվա ֆինանսական հաշվետվությունը, ինչից պարզ է դառնում, որ ակումբը ծանր ժամանակաշրջան է անցնում: ,Բարսելոնայիե ընդհանուր պարտքը կազմում 1,173 միլիարդ եվրո: Այդ գումարից 730 միլիոնը պարտավորություններն են, որոնք կատալոնացիները պետք է կատարեն կարճ ժամանակահատվածում, իսկ 488,4 միլիոնը նախորդ տարվա վնասներն են: Եվս 265 միլիոն ,Բարսելոնանե պետք է վճարի վարկային կազմակերպություններին, 164 միլիոն էլ՝ ակումբի աշխատակիցներին: Marca-ն գրում է, որ կորոնավիրուսի համավարակի ֆոնին ակումբը ցանկանում է վարկային վճարումները հետաձգել մինչեւ 2021-ի հունիսի 30-ը: Որոշ կազմակերպություններ տվել են իրենց համաձայնությունը: Հիշեցնենք, որ հունվարի 24-ին պետք է տեղի ունենար ,Բարսելոնայիե նախագահի ընտրությունը, որը հետաձգվեց կորոնավիրուսի պատճառով:

 

 

ԽԶԵԼ Է ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Երեւանի ,Փյունիկըե երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը նիգերիացի հարձակվող Ստեֆեն Ալֆրեդի հետ: Ալֆրեդը ,Փյունիկինե միացել էր 2019/20 մրցաշրջանում։ «Փյունիկի» կազմում անցկացրած 25 պաշտոնական խաղերում 23-ամյա հարձակվողը դարձել է 7 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ։

 

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ցանկություն ունի հեռանալու ներկայիս ակումբից: Բարսեղյանի գործակալը կապվել է եվրոպական եւ ռուսական ակումբների հետ` առաջարկելով հայ կիսապաշտպանի ծառայությունները: Բարսեղյանը հեռացումը կապվում է ներկայիս ակումբի` ,Աստանաե-ի բյուջեի էական կրճատման հետ: 2020թ. դեկտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է ,Աստանաե-ի անցնող մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: ,Աստանաե-ի անցկացրած քվեարկությամբ երկրպագուները հենց Տիգրան Բարսեղյանին են ճանաչել ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Լավագույնի կոչման համար պայքարում էին նաեւ Մակս Էբոնգը, Մարին Տոմասովը, Աբզալ Բայսեբեկովը եւ Նենադ Էրիչը:




Լրահոս