Սույն թվականի հոկտեմբերի 6-8-ին Իտալիայի Ռիմինի քաղաքում տեղի է ունենալու “TTG INCONTRI” զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանը կներկայացնի Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական 8 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ: Մասնակիցների թվում ընդգրկված է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Իտալիան առանձնահատուկ կարևորություն ունի Հայաստանի համար, քանի որ այն սահմանվել է թիրախային շուկա Հայաստանի զբոսաշրջության զարգացման համար: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը շարունակելու է առաջմղման ջանքերը Ացախի` որպես զբոսաշրջավայրի միջազգային ճանաչելիության և դեպի Արցախ միջազգային զբոսաշրջային հոսքերի խթանման ուղղությամբ:
Զբոսաշրջային ցուցահանդես Իտալիայում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ