10 տարին պատկառելի ժամանակահատված է լրատվադաշտում ուրույն տեղ ու ձեռագիր ունենալու համար. Ժուռնալիստների միություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ժուռնալիստների միությունը շնորհավորակն ուղերձ է հղել «Ժողովուրդ» օրաթերթի 10-ամյակի կապակցությամբ

«Հարգելի գործընկերներ

10 տարին պատկառելի ժամանակահատված է լրատվադաշտում ուրույն տեղ ու ձեռագիր ունենալու, ընթերցողների կայուն բանակ ձևավորելու համար:

Շնորհավորում ենք նշանակալից տարեդարձի կապակցությամբ, մաղթում մասնագիտական գործունեության հնարավորությունների ընդլայնում և առանց խոչընդոտների աշխատանքային մթնոլորտ:

Անկասկած է, որ ազատ խոսքն այլընտրանք չունի մեր երկրում, և թող որ «Ժողովուրդ» օրաթերթի գործունեությունն այսուհետ ևս նպաստի ՀՀ անվտանգության ապահովման ամրապնդման ու արդարության վերահաստատման գործին»:

 




Լրահոս