ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տխուր թվեր. Հայաստանը վատթարացրել է իր ցուցանիշը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 2-ին հրապարակվել է «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» (Economist Intelligence Unit – EIU) հետազոտական և խորհրդատվական ընկերության 2020 թ. ժողովրդավարության համաթիվը, որտեղ Հայաստանը վատթարացրել է իր ցուցանիշը՝ 86-ից իջնելով 89-րդ հորիզոնական։

Ընկերության ժողովրդավարության համաթիվը գնահատում է ժողովրդավարության մակարդակը 165 անկախ պետություններում և երկու տարածքներում։ Հայաստանի 2020 թվականի ժողովրդավարության ինդեքսը 5.35 է, որը ձևավորվել է ընտրական գործընթացների  (7.50), կառավարության գործունեության (5.00), քաղաքական մասնակցության (6.11), քաղաքական մշակույթի (3.13), քաղաքացիական ազատությունների (5.00) ցուցանիշների հիման վրա։

Այսպիսով՝ Հայաստանը ժողովրդավարության ինդեքսով աշխարհում զբաղեցրել է 89-րդ տեղը՝ նախորդ տարվա 86-րդի փոխարեն (Հայաստանի 2019 թվականի ժողովրդավարության ինդեքսը 5.54 էր): Ընդ որում` Հայաստանը շարունակում է համարվել «հիբրիդային ռեժիմ» ունեցող պետություն։

Զեկույցում Հայաստանի վերաբերյալ տրվել է առանձին գնահատական. «Հայաստանի միավորը 2020 թվականին զգալիորեն նվազել է, այն բանից հետո, երբ երկիրը շրջանցեց տարածաշրջանային միտումը և զգալի առաջընթաց գրանցեց 2018-19 թվականներին։ Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ պատերազմի արդյունքում Հայաստանի կառավարությունը ռազմական դրություն հայտարարեց, որը զգալիորեն սահմանափակեց քաղաքացիների ազատությունները, ներառյալ արտահայտվելու ազատությունը։ Անգամ պատերազմի ավարտից հետո ռազմական դրությունը շարունակվեց և օգտագործվեց որպես առիթ՝ հակակառավարական ցույցերը ցրելու և ընդդիմության առաջնորդներին ձերբակալելու համար»։

Հետաքրքիր է, որ նախորդ տարի Նիկոլ Փաշինյանը  2 անգամ խոսել էր «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ»-ի 2019թ. ժողովրդավարության ինդեքսում Հայաստանի գրանցած ցուցանիշների մասին եւ հայտարարել, թե այդ առումով առաջընթաց կա։ «Փաստ N 68. Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» հետազոտական և խորհրդատվական ընկերության կողմից հրապարակված «Ժողովրդավարության համաթիվ 2019» զեկույցում Հայաստանն իր դիրքը բարելավել է միանգամից 17 հորիզոնականով՝ առաջ անցնելով հարևան բոլոր երկրներից: Նախորդ զեկույցում զբաղեցրած 103-րդ տեղից Հայաստանը հայտնվել է 86-րդ տեղում», – նշել էր նա:

Սակայն միջազգային կառույցները հիմա այլ բան են արձանագրում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ն.Հ.




Լրահոս