“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարա վերականգնողական աշխատանքների հետ կապված, ս.թ. հոկտեմբերի 5-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 23.00-ը կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Գ.Արծրունի, Ադոնց, Աղբյուր Սերոբ, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25, 27, 29, Արղության, Ավետիսյան, Մ. Բաղրամյան, Բակունց, Բարբյուս, Բարեկամություն, Երզնկյան, Ղափանցյան, Գյուլպենկյան, Գրիբոյեդով, Հր.Քոչար, Հ.Էմին, Հակոբյան, Կալենցի, Համբարձումյան, Կասյան, Խնկո Ապեր, Կիևյան, Կոմիտաս, Ա.Խաչատրյան, Կովկասյան, Մալխասյանց, Մամիկոնյանց, Մանուշյան, Ն.Զարյան, Ն.Դումանի, Օրբելի, Քեռու, Ռաֆ ֆու, Ռիգայի, Սեպուհի, Սևքարեցի Սաքոյի, Սևաստոպոլյան, Սոսեյի, Սունդուկյան, Թավրիզյան, Բրայսի, Պռոշյան, Վ. Փափազյան, Վ. Վաղարշյան, Վրացական, փողոցների և նրբանցքների, Տիգրանյան փ. 1-ին փակուղու, Այգեձոր թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ջրամատակարարման դադար հոկտեմբերի 5-ին Արաբկիր վարչական շրջանում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ