ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր ArmLur.am-ի հետ զրույցում հարց բարձրացրեց, թե ինչպես է իշխանությունը պարզել, որ չկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ հանրային պահանջ: «Մարդկանց լռությունն իրենք ընկալում են որպես վստահություն, բայց դա վստահություն չէ: Մարդիկ շատ են հարցնում՝ լինելու են արտահերթ ընտրություններ, թե ոչ: Եվ ես կարծում եմ, որ այս հարցից ելնելով նշանակում է, որ մարդիկ նման ցանկություն ունեն», – նշեց Սամսոնյանը:
Նրա խոսքով, մարդկանց ուզում են խաբել եւ ասել, թե ընդդիմությունն է պատճառ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն արվելու:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան