Երեկ Երեւանի քաղաքապետարանը հայտարարություն տարածեց, որ մանկապարտեզներում Երեխաների վերընդունելությունը կկազմակերպվի եւ Նախադպրոցական կրթությունն ընդհատած երեխաներին կվերընդունեն այն հաստատությունները, որոնց խմբասենյակների տարածքը եւ պայմաններն ունեն հակահամաճարակային անվտանգության կանոնները պահպանելու հնարավորություն:
Այս դեպքում առաջնահերթ կընդգրկվի այն երեխան, որի ծնողը՝ զոհվել է ռազմական գործողությունների ժամանակ, 1-ին կարգի հաշմանդամ է կամ ունի ծանր հիվանդության եզրակացություն, ծնողներից մեկը մահացած է:
Սակայն ArmLur.am-երեկվանից եւ այսօր բազմաթիվ ահազանգեր է ստանում ծնողներից, որ վերոհիշյալ հայտատարությունից հետո անգամ ծնողներն այցելել են մանկապարտեզներ` պարզելու համար, թե արդյոք տեղյակ են քաղաքապետարանի հայտարարությունից եւ երբվանից է այն գործելու, որպեսզի երեխաները, որոնք համապատասխանում են չափորոշիչներին, դուրս չմնան ընդունելությունից: Սակայն ի հիասթափություն ծնողների մանկապարեզում վերջիններիս տեղեկացրել են, որ հայտարարության մասին տեղեկացել են լրահոսից, երբ պաշտոնական հրահանգ լինի՝ իրենք կտեղեկացնեն:
Այսպիսով, ստացվում է, որ Երեւանի քաղաքապետարանը ծնողների դժգոհությունը եւ բողոքի ակցիաները կանխելու համար, պարզապես տարածեց մի հայտարարություն, որը դեռեւս գրված է թղթի վրա է, իսկ իրականություն դառնալու համար դեռեւս շատ հեռու է:
Մանրամասները ՝ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան