Փետրվարի 4-10-ը Հայաստանի և Արցախի տարածքներում գրանցվել է 14 երկրաշարժ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021թ փետրվարի 4-ից 10-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 14 երկրաշարժ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Փետրվարի 5-ին.

• Հայաստանում՝ Շորժա գյուղից 2 կմ հյուսիս-արևելք՝ 6-7 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Գեղարքունիքի մարզում` 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում` 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։

• Հայաստանում՝ Շորժա գյուղից 4 կմ հյուսիս-արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

• Հայաստանում՝ Շորժա գյուղից 4 կմ հյուսիս-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ։

• Հայաստանում՝ Շորժա գյուղից 2 կմ հյուսիս-արևելք՝ 4-5 բալ ուժգնությամբ։

• Հայաստանում՝ Շորժա գյուղից 3 կմ հարավ-արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

• Հայաստանում՝ Շորժա գյուղից 2 կմ հարավ-արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Փետրվարի 6-ին.

• Հայաստանում՝ Շորժա գյուղից 3 կմ հարավ-արևելք՝ 4-5 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ։

• Հայաստանում՝ Շորժա գյուղից 3 կմ հարավ-արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում 2-3 բալ ուժգնությամբ։

• Հայաստանում՝ Շորժա գյուղից 5 կմ հարավ-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում 2-3 բալ ուժգնությամբ։

• Հայաստանում՝ Շորժա գյուղից 5 կմ հարավ-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

• Հայաստանում՝ Շորժա գյուղից 2 կմ արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Փետրվարի 7-ին.

• Հայաստանում՝ Շորժա գյուղից 3 կմ հարավ-արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

• Հայաստանում՝ Տաշիր քաղաքից 22 կմ հարավ-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Փետրվարի 8-ին.

• Հայաստանում՝ Շորժա գյուղից 4 կմ հարավ-արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ՝

• Փետրվարի 7-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 37 կմ հյուսիս-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ։

• Փետրվարի 8-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 35 կմ հյուսիս-արևմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 9 երկրաշարժ: Փետրվարի 7-ին 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների Դիգոս քաղաքից 21 կմ արևմուտք: Նույն օրը Պապուա Նոր Գվինեայի Մադանգ քաղաքից 201 կմ դեպի հյուսիս գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6.5 մագնիտուդ: Փետրվարի 10-ին Խաղաղ օվկիանոսի հարավում` Նոր Կալեդոնիայի տարածքում տեղի է ունեցել 7.7 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժին նախորդել և հետևել են 5 և ավելի մագնիտուդով 44 երկրաշարժ, որից 6-ը ունեցել են 6.0, 6.2, 6.1, 6.1, 6.2 և 6.5 մագնիտուդ:




Լրահոս