ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոչընդոտ վարորդների համար, որը ոչ մի կերպ չի լուծվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարիներ շարունակ Երեւանի Կենտրոն վարչական շրջանի տարբեր հատվածներում, որտեղ դալաններ են առկա, դժվարանում է ավտոմեքենաների մուտքն ու ելքը: ArmLur.am-ը ֆիքսել է իրավիճակն Աբովյան փողոցում: Գրեթե ամեն օր այստեղ կարող ենք հանդիպել սխալ կայանված ավտոմեքենայի, որը խանգարում է մյուս ավտոմեքենաների երթեւեկությանը եւ շատ հաճախ խոչընդոտները հաղթահարելու համար մարդիկ ստիպված ավտոմեքենաներով տրորում են գազոնները, անցնում մայթերի վրայով, որպեսզի կարողանան մտնել բակ եւ դուրս գալ:

Եվ այստեղ շատ է կարեւորվում Ճանապարհային ոստիկանության աշախատանքը, ով պետք է զբաղվի սխալ կայանված ավտոմեքենաների հարցով եւ հետևի աշխատանքներին, իսկ քաղաքին էլ այս ամենի արդյունքում վնասներ են պատճառվում. պետք է նոր ծախսեր իրականացվեն գազոնները տրորելու կամ մայթերի վնասվելու պարագայում: Իսկ դրա փոխարեն կարելի է շատ ավելի խելամիտ լինել, տեղադրել օրինակ որեւէ նշան, որը մեկ անգամ եւս ցույց կտա, որ այստեղ կայանել չի թույլատրվում, կարելի է տուգանել օրինազանցներին եւ այդպես հասնել գոնե հարցի կարգավորմանը: Բայց փաստացի այն իրավիճակում ենք գտնվում, որ համապատասխան մարմինները չեն աշխատում եւ այս իրավիճակն արդեն ձգվում է տարիներ շարունակ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս