ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատգամավոր Նարեկ Մկրտչյանը բանակցեց անհետ կորած զինծառայողների հարազատների և ոստիկանների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության դիմաց այսօր անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել, այս պահին էլ այնտեղ լարված իրավիճակ է:

Ծնողները վրդովված են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի այն արտահայտությունից, թե իրենք պետք է շնորհակալ լինեն, որ գոնե 5 գերու են հետ բերել։

Նշենք, որ ավելի ուշ Արսեն Թոորոսյանը պարզաբանում ներկայացրեց, նշելով, որ իր խոսքը խեղաթյուրել են:

Հավելենք, որ անհետ կորած զինծառայողների հետ բանակցելու եկավ ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հովսեփ Հովսեփյան




Լրահոս